National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
27.11.2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի պատգամավոր Մասումե Աղափուր Ալի Շահիի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերին 27-ին հանդիպել է ԻԻՀ Խորհրդատվական խորհրդի (Մեջլիսի) պատգամավոր Մասումե Աղափուր Ալի Շահիի հետ, ով Երեւանում է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Բարձր գնահատելով հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները` ՀՀ ԱԺ նախագահը դրանց հետագա խորացման ու ամրապնդման գործում կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը, մասնավորապես բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը: Խորհրդարանի ղեկավարն արժեւորել է ԻԻՀ իշխանությունների ու ժողովրդի բարյացակամ վերաբերմունքը, որ վայելում են իրանահայ համայնքի ներկայացուցիչները: Խորհրդարանի ղեկավարի խոսքով` լինելով Իրանի լիիրավ քաղաքացիներ՝ նրանք տարբեր բնագավառներում ունեցած գործունեությամբ իրենց ավանդն են բերում երկրի զարգացմանը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Արա Բաբլոյանը կարեւորել է համատեղ ջանքերը կայունության ու խաղաղության ապահովման գործում, որտեղ մեծ դերակատարում է վերապահված նաեւ խորհրդարանական կառույցներին:

Շնորհակալության հայտնելով հանդիպման համար` Մասումե Աղափուր Ալի Շահին ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի ողջույնի խոսքն է փոխանցել Արա Բաբլոյանին: Նա նշել է, որ իրանական կողմը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները:

Պատգամավորը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցությունը՝ հույս հայտնելով, որ ստեղծված ավանդույթները հետագայում եւս շարունակական կլինեն: Մասումե Աղափուր Ալի Շահին եւս արժեւորել է այն ներդրումը, որ ունեցել եւ ունենում է հայ համայնքն Իրանի ներքին կյանքում՝ շեշտելով նրանց դերը նաեւ երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ:

Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական փոխգործակցությունը տարբեր ձեւաչափերում, փոխադարձ այցերն ու հանդիպումները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am